Հանգիստը Շրի Լանկայում և Իսպանիայում հավասարապես մատչելի է

Մի շարք երկրներում հանգստացողների ծախսերը կրճատվում են. պատճառն այն է, որ էժանացել են որոշ ապրանքներ և ծառայություններ: Այս տվյալները ներկայացրել են Post Office Worldwide Holiday Costs Barometer-ի փորձագետները, ովքեր ամեն տարի ուսումնասիրում են զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի 42 ուղղությունները և դրանց գնաճերն ու գնանկումները:

Costs

Ուսումնասիրության համար փորձագետները վերցնում են ութ ամենանհրաժեշտ ապրանքներով  փաթեթ (մի շիշ տեղական գարեջուր, մի շիշ գինի, մի շիշ հանքային ջուր, մեկ հատ «Կոկա Կոլա» կամ «Պեպսի», մեկ գավաթ սուրճ, արևապաշտպան քսուկ,  Marlboro Lights ծխախոտի մի տուփ և երեք ուտեստ ընթրիքի համար):

Costs

Հունաստանում այս հավաքածուն կարժենա շուրջ 67 եվրո, Մեքսիկայում` 57  եվրո, Իսպանիայում` 42 եվրոյից մի փոքր ավել, և այս բոլորը ավելի մատչելի են, քան մեկ տարի առաջ: «Էժանացած» երկրների թվում է Շրի Լանկան, որի ցուցանիշները Իսպանիայի մակարդակին են, ինչն էլ այս երկու երկրներին դարձրել է ամենամատչելի ուղղությունների վարկանիշային աղյուսակի առաջատարները:

You might also like