100 փաստ Իտալիայի մասին (Մաս 3)

1. Սուրբ Ծնունդին  ընդունված է միմյանց նվիրել կարմիր վարտիքներ: Եվ որպեսզի դա  հագնելիս երջանիկ լինեք, ուրեմն այն պիտի հագնեք հենց Սուրբ Ծննդյան գիշերը:

2. Իտալացիների մեծամասնությունը Հռոմից հարավ երբեք չեն ճամփորդել:

3. Մի քանի շրջաններում  եթե երեք ծխողներ հայտնվել են նույն վայրում, ապա նրանցից փոքրը պետք է հանգցնի սիգարետը. դա վատ սովորություն է:

4. Զրույցի ժամանակ, որպեսզի այն ավելի վստահ լինի, վատ չի լինի զրուցակցի թևից բռնելը:

5. Իտալիայի տարածքի 80%-ը զբաղեցնում են լեռները:

Red underwear

6. Իտալիան մեկ ազգով  պետություն է: Բնակչության 95%-ը իտալացիներ են:

7. Դեռևս կես դար առաջ իտալերենը օգտագործվել է միայն գրականության մեջ: Բոլոր շրջանները խոսել են իրենց սեփական բարբառներով: Իտալերենը տարածվել է շնորհիվ հեռուստատեսության:

8. Մինչև այժմ բնակչության  20%-ը չեն հասկանում պետական իտալերեն լեզուն:

9. Իսկական իտալական պիցցան պատրաստում են փայտի վառարաններում:

10. Եվրամիությունը փորձում է արգելել մի քանի պանիրների, պիցցաների, խոզապուխտի տեսականու արտադրանքը, , որոնք չեն համապատասխանում  հիգիենայի ստանդարտներին և կանոններին (պիցցայի վրա մոխիր է թափվում, պանիրը հորում են հողի մեջ):

Pizza

11. Իտալացիների 98%-ը կաթոլիկներ են:

12. Պաստա անվանում են  ոչ միայն մակարոնային ուտեստները, այլև այն ամենը ինչը պատրաստված է ալյուրից:

13. Իտալիայի ամենահայտնի սպորտաձևը ֆուտբոլն է: Այնուհետև հեծանվասպորտը և մոտոքրոսը:

14. Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականին անվանում են «Scuadra adzura», որը թարգմանվում է «երկնագույն թիմ»: Իսկ հենց խաղացողներին «adzuri» — «երկնագույններ»:

15. Աշխարհի առաջին հրեական առանձնաթաղը  ստեղծել են իտալացիները Վենետիկում  դեռևս 16-րդ դարում:

Italy

16. «Իտալական գործադուլը» առասպել չէ, հաճախ դա աշխատանքում զվարճանալու միջոց է:

17. Իտալացիները ծիծաղում են այն զբոսաշրջիկների վրա, որոնք այցելում են կենտրոնում գտնվող սրճարաններ և հսկայական գումարներ վճարում անորակ սննդի համար:

18. Ամենալավ ռեստորանները հաճախ չունեն ցուցանակներ: Այցելել այնտեղ հնարավոր է լինում մեկի առաջարկով:

19. Առևտրի ժամանակ անպայման պետք է կտրոնը վերցնել: Ձեզ կարող է գնումները ձեռքին ձեռբակալել ֆինանսական ոստիկանությունը և հարցնել, թե որտեղից եք գնումներ կատարել, իսկ եթե կտորնը չներկայացնեք, ապա հնարավոր է ձեզ տուգանեն:

20. Նախկինում  Lamborghini-ն հայտնի էր` որպես տրակտոր արտադրող ընկերություն: Իսկ թե ինչ վախից նրանք սկսեցին արտադրել շքեղ մեքենաներ, պարզ չէ:

Lamborghini

Շարունակելի…

Առաջին և երկրորդ մասերին կարող եք ծանոթանալ` անցնելով հղումներով:

 

You might also like