ԱՄԷ. Ստորջրյա հյուրանոց. ե՞րբ և ինչպիսի՞ն այն կլինի

Ստորջրյա հյուրանոցը, որն ավելի հարմար է գիտաֆանտաստիկ կոմիքսների, քան Էմիրությունների ափի  համար, արդեն հինգ տարուց կարող է  հրավիրել հյուրերի. հայտնում են հեղինակները:

Water Discus

Water Discus  հյուրանոցը, որի շինարարության մասին հայտարարվել է անցած մայիսին, դեռևս ծրագրման փուլում է և սպասում է ֆինանսավորման: Բայց շվեյցարական BIG InvestConsult ընկերությունը, որին պատկանում է նախագիծը, հավատում է, որ քիչ ժամանակ անց հյուրանոցը կկառուցվի Դուբայի ափին:

Water Discus

Ընկերության նախագահ Բոգդան Գուտկովսկիի խոսքերով` ինքը հավատում է, որ դա կպատահի առաջիկա հինգ տարվա ընթացքում, թեև, իր իսկ խոսքերով, դեռ վերջնական ընտրված չէ ոչ հյուրանոցի ապրանքանիշը, ոչ էլ կառուցման ճշգրիտ վայրը:

Water Discus

Հավանական է, որ այն կլինի Պալմա կղզու մոտ: Այս հարցը ներկայումս ներդրողի հետ քննարկման փուլում է: Ընկերության նախագահը չի բացահայտել նախագծի հավանական արժեքը:

Water Discus

 

You might also like