Լինել լավ զբոսավար. խորհուրդներ «Regent» ուսումնական կենտրոնից

Գարնան կեսերից  սովորաբար սկսվում է  զբոսաշրջության շրջանը: Եթե Դուք հետաքրքրված եք զբոսաշրջությամբ և Ձեզ դուր է գալիս գիդ-էքսկուրսավարի աշխատանքը, ապա կարելի է մինչև տաք եղանակների սկսվելն իրագործել զբոսավար դառնալու Ձեր ցանկությունը:

Travel guideՏեղական (ներգնա) գիդ-էքսկուրսավար դառնալը լավ սկիզբ է: Բայց սկզբում պետք է պարզել` արդյոք այդ մասնագիտությունը համապատասխանում է Ձեր էությանը: Չէ՞ որ միևնույն կամ հաճախակի կրկնվող երթուղիները կարող են ձանձրալի լինել: Իսկ լավ զբոսավարը չպետք է ընկճվի դրանից և ամեն անգամ փորձի նոր և հետաքրքիր բան ավելացնել:

Դուք կարող եք մտածել, որ որակյալ գիդ-էքսկուրսավար դառնալու համար անհրաժեշտ են բարձր կոչումներ կամ միգուցե սերնդեսերունդ փոխանցվող ձիրք, բայց տեսական գիտելիքներից բացի կարևոր են նաև այլ հատկանիշներ:

Հետաքրքրություն: Լավ զբոսավարը սովորաբար հետաքրքրված է լինում իր շրջապատով և սիրում է սովորել նոր բաներ` անընդհատ բարելավելով իր մասնագիտական հմտությունները:

Լավ զբոսավարը զգայուն է ուրիշների կարիքների հարցում: Ենթադրենք Ձեր զբոսաշրջիկները տարիքով մեծ են, որոշել են շրջել ամբողջ քաղաքով, բայց ճանապարհի կեսից հոգնել են և ի վիճակի չեն շարունակել ճանապարհը: Այստեղ կարևոր չէ, թե Դուք չեք հասցրել իրականացնել նախատեսվող օրակարգը: Փոխարենը կարող եք տեղում փոփոխել Ձեր ծրագիրը, հետաքրքիր մի բան մտածել զբոսաշրջիկներին լիցքաթափելու համար կամ էլ հարցնել նրանց կարծիքը, թե ինչ են ուզում անել: Գուցե կարելի է մի փոքր ժամանակով հետաձգել ձեր տուրը:

Travel guideԼավ զբոսավարը պետք է լինի լավ կազմակերպված: Հնարամտությունն ու նորարարությունն այստեղ անհրաժեշտ են: Լավ զբոսավարը միանգամից կռահում է, թե երբ են հոգնում զբոսաշրջիկները, ձանձրանում կամ երբ են քաղցած: Ճանապարհին միշտ էլ կարող են չնախատեսված խնդիրներ և բարդություններ առաջանել: Իսկ լավ գիդ-էքսկուրսավարի մոտ կազմակերպվածության հատկանիշի  առկայությունը կարող է փրկել ստեղծված իրավիճակը:

Լավ կազմակերպված լինելը նշանակում է նաև իմանալ թանգարանների աշխատանքային ժամերը,  ճանաչել տվյալ քաղաքի, շրջանի զբոսայգիները, ռեստորանները և զբոսաշրջության մյուս վայրերը, իմանալ, թե երբ են տեղի ունենում տեղական բոլոր միջոցառումները: Այս ամենը զբոսավարին պետք է, որպեսզի նա շատ բան ունենա իր զբոսաշրջիկին առաջարկելու տեսնել կամ անել:

Լավ զբոսավարը պետք է քաջատեղյակ  լինի  տվյալ տարածքին:  Սա ներառում է՝ որտեղ գնալ, ինչ անել, որտեղ սնվել և այլն: Ձեզ հետ միշտ պահեք տեղական տեսարժան վայրերի մասին փոքրիկ բրոշյուրներ: Նախօրոք ասեք, թե ինչ տեսարժան վայրեր կան, որպեսզի իմանաք, թե ինչ են զբոսաշրջիկները ցանկանում տեսնել:

tour guideՈրպես լավ զբոսավար, շատ խելամիտ է նաև, երբ ներկայացնում եք Ձեր հետաքրքրություններն ու մասնագիտությունները:  Եթե Դուք հետաքրքրված եք լեռնագնացությամբ, Դուք կարող եք լավագույն խորհրդատուն լինել այն զբոսաշրջիկի համար, ով վախենում է բարձրությունից:

Կարևոր են նաև Ձեր նախասիրությունները, որոնց պետք է ուրիշ աչքերով նայել: Դրանք կարելի է հետաքրքիր ձևով համատեղել ճանապարհորդության հետ. հնարավորություններն անսպառ են: Հնարավոր է` զբոսաշրջիկներից ոմանք հետաքրքրված լինեն Ձեր նախասիրությամբ  և նրանց դուր կգա Ձեզ հետ միասին հայտնաբերել կամ ուսումնասիրել նույն բաները, ինչը հրաշալի և հետաքրքիր շրջագայություն է խոստանում:

Դուք կարող եք նաև զբոսաշրջիկներին տանել Ձեր սիրելի վայրերը: Որպես տեղաբնիկ, Դուք շատ բան գիտեք, որոնք կարող են աննշան թվալ Ձեզ, բայց և կարող են անչափ հետաքրքրել զբոսաշրջիկներին: Ուշադրություն դարձրեք տվյալ տարածաշրջանի յուրահատուկ երևույթներին, վայրերին կամ սովորույթներին:

Զբոսարջիկներին առաջարկելով տարբեր վայրեր և իմանալով նրանց ընտրությունը` հարցրեք, թե ինչու են նրանք հատկապես ընտրել այդ վայրը: Հարցրեք և այդ տեղեկությունն այսուհետ օգտագործեք Ձեր մյուս շրջագայությունների բարելավման համար:

Ի վերջո, լավ զբոսավարը հաճույք է ստանում իր աշխատանքից և նոր մարդկանց հետ ծանոթություններից: Զբոսաշրջիկներից ոչ բոլորը կարող են Ձեզ դուր գալ, բայց լավ մարդկանց Դուք միշտ կհիշեք: Միգուցե մյուս անգամ Դուք գնանք նրանց երկիր: Այդժամ նրանք հաճույքով Ձեզ ցույց կտան իրենց երկիրը, ինչպես ժամանակին Դուք նրանց:

RegentՆյութը տրամադրել է Regent Կրթախորհրդատվական Կենտրոնը, որն իրականացնում է տուրիզմի ոլորտի մասնագիտացված դասընթացներ հետևյալ ուղղություններով`

  • Հյուրանոցային կառավարման (HOTEL Management) մասնագիտացված դասընթացներ,
  • ՏՈՒՐՄենեջերների (Tour Management) մասնագիտացված դասընթացներ,
  • ԳԻԴէքսկուրսավարների մասնագիտացված դասընթացներ
  • ՏուրիզմԱնգլերենի բարձրակարգ դասընթացներ
  • Տուրիզմի ծառայությունների մատուցման AMADEUS համակարգի հավաստագրված դասընթացներ և վերապատրաստման/լիցենզավորման կուրսեր,

Ինչպես նաև 1C-Hotel և TillyPad XL: հյուրանոցային բիզնեսի և սպասարկման ու ժամանցի ոլորտի ձեռնարկությունների կառավարման ավտոմատ համակարգերի ուսուցում, վերապատրաստում, կիրառում:

Regent Կրթախորհրդատվական Կենտրոնի կոնտակտային տվյալներն են`
Երեւան 0001, Վազգեն Սարգսյան 26/3, 301 գրասենյակ
Հեռ. (010) 525-447, 055-555-001, 055-111-039
www.regent.am | info@regent.am

You might also like