140-րդ անգամ Վիարեջոյում անցկացվող դիմակահանդեսը, որն այս տարի կանցկացվի փետրվարի 3 -ից մարտի 3-ը, այս անգամ երգիծական երանգով կներկայացնի իտալացի հայտնի քաղաքական գործիչներին:
13 վառ դիմակահանդեսային սայլերում, որոնք կանցնեն քաղաքով, կարելի է տեսնել հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի, Սիլվիո Բեռլուսկոնիի, վարչապետ Մարիո Մոնտիի, Ֆլորենցիայի քաղաքապետ Մատեո Ռենցիի, երգիծաբան և քաղաքական գործիչ Բեպե Գրիլոյի և նույնիսկ նախարար Էլզա Ֆորներոյի պապյե-մաշեի զվարճալի կերպարները:
Վիարեջոյի դիմակահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա կիրակի օրը` փետրվարի 3-ին, տոնական միջոցառումները կշարունակվեն հաջորդող կիրակիներին` փետրվարի 10-ին և 17-ին, ինչպես նաև` «յուղոտ երեքշաբթի օրը»` փետրվարի 12-ին: Դիմակահանդեսի պաշտոնական փակումը, ընտրություններով պայմանավորված, որոշվել է հետաձգել մարտի 3-ին: