Տուրիստական նորություններ նախագիծը շարունակում է Ձեզ ներկայացնել հետաքրքիր փաստեր Անգլիայի մասին:
1. Գրեթե բոլորը սիրում են շոփինգը. լի են հագուստի և էլեկտրոնիկայի խանութները, իսկ կենցաղային իրերը սովորաբար պատվիրում են ինտերնետով:
2. Apple ընկերության ապրանքներից շատ քչերը ունեն, իսկ եթե անգամ ունեն, ապա դրանք հիմնականում iPod-ներն են:
3. Այնպիսի տպավորություն է, որ Անգլիայում երաժշտություն լսելը այդքան էլ հայտնի զբաղմունք չէ. հազվադեպ կարելի է հանդիպել ականջակալներով մարդու` փողոցով զբոսնելիս:
4. Չնայած որ Անգլիան համարվում է աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը` այնուամենայնիվ մարդիկ այստեղ զբոսնում են խմբերով, որպեսզի հնարավոր վտանգից զերծ մնան:
5. Այն, որ այստեղ մշտապես անձրևներ են, նույնպես սխալ է:
6. Ձմռանը ձյուն ընդհանրապես չի գալիս, իսկ եթե գալիս է ապա մոտավորապես 10–20 սմ, իսկ այդ դեպքում էլ շատ հավանական է, որ զանգահարեն և ասեն, որ կարող եք աշխատանքի չգալ:
7. Անգլիացիները շատ համբերատար և ճշտապահ մարդիկ են. օրինակ, եթե նրանց ասեն որ ինչ-որ բանի համար պետք է 3 կամ 4 օր սպասել, ապա այդ մասին նրանք պարտադիր պետք է նշում փակցնեն սառնարանի վրա:
8. Անգլիացիները բազմաթիվ հետաքրքիր պատմություններ ունեն, և եթե նրան սկսեն պատմել ինչ-որ պատմություններ, խորհուրդ է տրվում լսել մինչև վերջ, թե չէ նրանք կվիրավորվեն:
9. Բոլոր անգլիացիները շատ են սիրում Starbucks-ի սուրճը, մեկ հանդիպման ընթացքում նրանք կարող են երեք մեծ բաժակ սուրճ խմել:
10. Ծխելը այստեղ այնքան էլ հաճելի չէ, ընդ որում` տասը սիգարետով տուփի արժեքը 5 ֆունտ է: