Չիլի. Կինոպատմությունը կրկնվել է կյանքում

Ռոդրիգո Բեն-Ազուլը  արդեն երկու ամիս է ապրում է Չիլիի Սանտիագոյի օդանավակայանում` կրկնելով «Տերմինալ» ֆիլմից Թոմ Հենքսի մարմնավորած կերպարի ճակատագիրը: Իսպանացի Ռոդրիգո Բեն-Ազուլը  արդեն դարձել է Սանտիագոյի օդանավակայանի հարազատ կերպարը այն բանից հետո, ինչ մնացել է առանց գումարի: Ինչպես նա պատմել է  PubliMetro թերթին` Ռոդրիգոն Չիլի է տեղափոխվել նոյեմբերին, որպեսզի լուծի հարազատների հետ ունեցած խնդիրները, ովքեր ապրում են Սանտիագոյում:

Rodrigo Ben Azul

Այն բանից հետո երբ նրա փորձը ձախողվել է , նա վերադարձել է օդանավակայան, որտեղ, Իսպանիայից գումարի սպասելով, անցկացրել է Սուրբ Ծնունդը և Ամանորը: Ռոդրիգոն գումար է աշխատում ուղեբեռի սայլակները իրենց տեղը վերադարձնելով: Գիշերները քնում է տերմինալի անկյուններից մեկում, իսկ օրվա ընթացքում սննդամթերք և ծխախոտ  որոնում` ինչպես Թոմ Հենքսի հերոսը:

You might also like