Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սեն-Միշել վայրը Ատլանտյան օվկիանոսի ջրհեղեղների և սելավների պատճառով օրվա մեջ երկու անգամ վերածվում է կղզու և երկու անգամ էլ` թերակղզու: Իսկական ֆրանսիական շամպայնի մեկ շշի մեջ 49 միլիոն պղպջակներ գոյություն ունի: Սովորական աղավնուն ֆրանսիացիները անվանում են «թռչող առնետ»: Փարիզի «Նոր կամուրջը» իրականում ամենահին կամուրջն է բոլոր քաղաքային կամուրջների մեջ: Հենց Բուրգունդիայում են ավելի քան 2.5 հազար տարի առաջ սկսել օգտագործել խաղողի բերքը: Որպեսզի ստիպի ֆրանսիացուն կարտոֆիլ աճեցնել, գյուղատնտես Անտուան Պարմանտեն XVIII դարի վերջին իր կարտոֆիլի դաշտերի մոտ պահակներ է նշանակում: Իսկ գիշերները «պահակները» մեծահոգաբար թույլատրում էին տեղաբնակներին գողանալ կարտոֆիլներից: Փարիզի Ազգային Օպերայի շենքը կառուցված է ստորգետնյա գետի վրա, որը թափվում է արհեստական լիճ , որն էլ գտնվում է անմիջապես նոր Օպերայի շենքի մոտ: Ֆրանսիայում շոփինգը ավելի լավ է անցկացնել ձմռանը (դեկտեմբեր-հունվար ամիսներին). հենց այդ ժամանակ է անցկացվում սուրբ ծննդյան տոնավաճառները և զեղչերը: Շարունակելի… Առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ: