Հետաքրքիր փաստեր Ֆրանսիայի մասին. բարքեր և ավանդույթներ

Գեղեցկության, եզակի պատմական իրադարձությունների, նորաձև խանութների և հիանալի ճարտարապետական շինությունների զարմանահրաշ երկիր է Ֆրանսիան: Անխոս, Ֆրանսիայի մասին  հետաքրքիր ինֆորմացիան անսահման է` լինի դա քաղաքականություն, արվեստ կամ գիտություն: Այսպիսով, կփորձենք հակիրճ թվարկել Ֆրանսիայի մասին հետաքրքիր փաստերը:

Paris

Բարքեր և ավանդույթներ

Ֆրանսիացիները հաճախ միմյանց են կտակում պանիրի գլուխներ:

Ֆրանսիական գյուղական տարեկանի հացի պատրաստման համար բաղադրության մեջ այնքան համեմունքներ են լցնում, որ դրա պատրաստման գործընթացը նման է լինում օծանելիքի պատրաստմանը:

Vineyard Cahors Lot Valley France

Օրենքի համաձայն` ֆրանսիացիները տարեկան ամենաքիչը ունեն հինգ շաբաթ արձակւորդ:

Պատվո Լեգեոնի ցանկում գտնվելն անգամ ցանկացած ֆրանսիացու համար ամենաբարձր պատիվն է: Լեգեոներները, որոնք այդ պատվին են արժանանում հայրենիքի հանդեպ մատուցած ծառայությունների համար, վարդի տեսքով կարմիր ժապավենը մեծ պատվով են կրում իրենց վրա:

Ֆրանսիական ուրախության մասին լեգենդներ են պտտվում: Անգամ երկրի համար դժվարին ժամանակներում ֆրանսիացիները մտքի փայլատակումը չեն կորցրել: Այսպես, 1915 թվականի ապրիլի  1-ին Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ նրանք գերմանական ճամբար են նետել ռումբ: Գերմանացի զինվորները նետվել են այս ու այն կողմ, սակայն պայթյուն այդպես էլ չի եղել: Ռումբի փոխարեն գետնին է ընկել մեծ գնդակ վրան էլ գրված  «Շնորհավոր ապրիլի մեկ»:

OK

Սովորաբար եվրոպացիների մեծ մասի համար, մասնավորապես` ֆրանսիացիների, «OK» ժեստը համարվում է վիրավորանք և նվաստացում, այսինքն մարդը ոչնչություն է`  զրո:

Փարիզում բնակչության մեջ լայն տարածում ունի հեծանվային փոխադրամիջոցը, հարմարավետության և անվտանգության համար Ֆրանսիայի մայրաքաղաքում մեծ քանակությամբ հատուկ հեծանվուղիներ  են կառուցվել, ինչպես նաև` հեծանիվի վարձակալման վայրեր:

Փարիզյան այգիներում հնարավոր է տեսնել բազմաթիվ մեղվի փեթակներ, իսկ ֆրանսիացիների մեծ մասը  մեղվաբուծությյան կուրսերի հաճախելուց հետո փեթակներ են պահում իրենց պատշգամբներում:

Kiss

Ֆրանսիայում  թեյավճարը արդեն իսկ ընդգրկված է լինում հաշվի մեջ և կազմում է ընդհանուր հաշվի 15 %-ը:

Ֆրանսիացիները ֆրանսիական համբույրը անվանում են անգլիական համբույր:

 

You might also like