Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը անցկացրել է ուսումնասիրություն պարզելու համար, թե եվրոպական որ տեսարժան վայրն է ավելի էքսցենտրիկ եւ տարօրինակ: Ուսումնասիրությունը անցկացվել է հեռուստադիտողների շրջանում. ցանկացողները կարող էին քվեարկել CNN-ի կայքում: Ստացված արդյունքների համաձայն` ամենաարտառոց տեսարժան վայր է համարվել Ատոմիումը` Բրյուսելի խորհրդանիշը:
Հուշարձանը, որը նախ պատված էր ալյումինե շերտով, հետո` 2006 թվականի փետրվարին վերանորոգվեց և պատվեց պողպատով, կազմված է ինը ատոմներից, որոնք համակցված են խորանարդաձև երկաթյա ճաղավանդակով` մեծացած 165 միլիարդ անգամ: Ատոմիումի բարձրությունը 102 մետր է, քաշը` շուրջ 2400 տոննա, իսկ յուրաքանչյուր գնդի տրամագիծը` 18 մետր: Մյուս «տարօրինակ» հուշարձանները գտնվում են Իսպանիայոմ, Ֆրանսիայում, Լիտվայում, Լեհաստանում, Ավստրիայում և Չեխիայում: