Միացեք, սեղմեք Like մեր Facebook-յան էջին և եղեք առաջինը տեղեկացված հայկական և համաշխարհային տուրիստական տենդենցների և անցուդարձերի մասին: |
Լոլիկով ճակատամարտին կամ Տոմատինոյին, որն անցկացվում է ամեն տարի օգոստոսին Բունոլ քաղաքում, աշխարհի տարբեր ծայրերից հավաքվում է շուրջ 30–ից 40 հազար մարդ: Տոնը սկսվում է Բունոլի գլխավոր հրապարակից հատուկ տոնական հրավառության մեկնարկով: Այդ ընթացքում քաղաքի փողոցներ են դուրս գալիս «զինված» բեռնատար մեքենաներ, և սկսվում է լոլիկների ճակատամարտը (մոտավորապես 100 հազար տոննա լոլիկ է օգտագործվում այդ խելահեղ արարքի ժամանակ): Տոմատինոյի ժամանակ ոչ միայն տները այլև բոլոր հասարակական վայրերը փակվում է, իսկ պատուհանները փակվում են հատուկ պլաստմասսե վահանակներով: Ճակատամարտը եզրափակում է երկրորդ հրավառությունը: Տոնը ավարտվում է լողավազանում, որը ամբողջովին լցված է լինում լոլիկի հյութով:
Ընդհանուր առմամբ Իսպանիան տոների թվով առաջատար է: Իսպանացիները շատ ուրախ և ընկերասեր ժողովուրդ են, եթե դուք կորել եք, ապա յուրաքանչյուր իսպանացի ձեզ անպայման ցույց կտա ճանապարհը, եթե անգամ նա շատ զբաղված է:
Անդալուզիյան ձիերը հայտնի են ողջ աշխարհում: Անդալուզյան ձին անվանում են նաև իսպանական լեգենդ իր հիանալի անցյալի համար, որը կապված է թագավորական շքերթների հետ: Լավագույն ասպետները մենամարտել են միայն նրանց հետ, և կոնկիստադորների հետ նրանք նվաճել են Նոր Աշխարհը: Հայտնի նկարիչները նրան պատկերել են իրենց նկարներում, գրողները ներկայացրել են պատմական գրական վեպերում:
Անդալուզյան ձին ամենահայտնի ցեղատեսակն է Իսպանիայում և վստահորեն կարող է համարվել աշխարհի ամենագեղեցիկ ձիու ցեղատեսակներից մեկը: Կրակոտ հայացք, պարանոցի վեհապանծ ճկվածք, փարթամ բաշ և անբնական բարձրություն, պարային քայլ. առավել վառ, տպավորիչ և օրիգինալ ցեղատեսակ քիչ կգտնվի, ինչպիսին անդալուզյան ձիու ցեղատեսակն է: Իսպանացիները շատ են հպարտանում այս ձիով, նրանք ասում են «նուեստրո կաբալլո», ինչը թարգմանաբար նշանակում է «մեր ձին»:
Ավանդության համաձայն ` Իսպանիայում հարսանիքի ժամանակ հարսի վարսերը զարդարում են ծաղկած ծառի ճյուղերով, որը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «չինական խնձոր»: Իսկ այդ կենսախինդ ծառի արևահամ պտուղները համարվում են սիրո և երջանկության ազգային խորհրդանիշները: Դա նարինջն է:
Արաբները XI դարասկզբին իրենց հետ Իսպանիա են բերել դառը նարինջը` որպես դեղաբույս: Նրանք կարողացել են նարինջի ծաղիկներից դուրս հանել համեղ բույրը, ինչպես նաև դրա հյութով բուժել հիվանդությունները: Արևահամ միրգը իսպանացիների քիմքին հաճելի դարձավ, որի հետևանքով էլ այն դարձավ իսպանացիների սիրո և երջանկության ազգային խորրհրդանիշը: Այժմ Իսպանիան մեծ քանակությամբ նարինջ է արտադրում և առաջին արտահանող երկիրն է համարվում Եվրոպական շուկայում: Իսպանիայի արևելքում` Վալենսիայում, նարինջի այնպիսի հսկայական այգի կա, որ Վալենսիան շատ հաճախ անվանում են Իսպանիայի նարնջե սիրտը: Եվ անգամ առողջարանային Կոստա դել Ասարը թարգմանաբար նշանակում է «ափ ծաղկած նարնջի մոտ»:
Իսպանիայի առաջին հասարաց տունը բացվել է «կրոնի և սիրո քաղաք» Սևիլիայում: Աշխատանքի ընդունվող աղջիկներին հինգ հիմնական պահանջներ էին առաջադրում.
- 12 տարեկանից փոքր չլինել
- Կույս չլինել
- Ամուսնացած չլինել
- Ծնողները սևիլիացիներ չլինեն
- Հինգերորդ պահանջը վերաբերվում էր աղջկա անվանը. նրանք չէին կարող ունենալ Մարիամ կրոնական անունը
Սևիլիան համարձակ Դոն Ժուանի, հմուտ սափրիչ Ֆիգարոյի, հրապուրիչ Կարմենի ծննդավայրն է… Այդտեղի հողը աշխարհին է տվել Սերվանտեսին, Լոպե դե Վեգային, Կալդերոնին, Մուրիլիո Վելասկեսին, Պիկասսոյին: Այդտեղից աշխարհը բացահայտելու են գնացել Կոլումբոսը, Մագելանը: