Միացեք, սեղմեք Like մեր Facebook-յան էջին և եղեք առաջինը տեղեկացված հայկական և համաշխարհային տուրիստական տենդենցների և անցուդարձերի մասին: |
Տարին մեկ անգամ մեկ երեկոյով Վիեննայի Պետական Օպերան դառնում է ամենագեղեցիկ և տոնական սրահը աշխարհում: 2013 թվականի փետրվարի 7-ին երեկոյան ժամը 22:00-ին Օպերայում կսկսվի հանրահայտ Վիեննայի օպերային պարահանդեսը, որը համարվում է Եվրոպայի հասարակական կյանքի ամենահեղինակավոր և տոնական միջոցառումներից մեկը: Պարահանդեսի մասնակիցների համար գոյություն ունի խիստ դրես կոդ. կանայք պետք է հագնեն երկար երեկոյան զգեստ, տղամարդիկ երեկոյան կոստյում (ֆրակ):
Տարբեր երկրներից հայտնի մարդկանց ներկայությունը, հայտնի քաղաքական գործիչներ, թագավորական ընտանիքի անդամներ, թանկարժեք զարդեր և հագուստներ, հիասքանչ երաժիշտներ, պարահանդեսային խիստ կարգ ու կանոն և կարմիր գորգ. այդ ամենը Օպրային պարահանդեսի տարբերակիչ հատկանիշներն են: Կարիք կա, արդյոք, նշել, որ այս պարահանդեսի տոմսերը մատչելի չեն. 2013-ին մուտքի տոմսը արժի 250 եվրո, իսկ երկուսի համար օթյակի վարձակալումը կարժենա 18500 եվրո: Պարահանդեսի նախօրեին անցկացվում է նրա գլխավոր փորձը, որին կարելի է ներկա գտնվել ավելի քիչ վճարով. կանգնելու տեղերը արժեն 15 եվրո, նստելու տեղերը` 20-ից 40 եվրո:
Տոմսերը պետք է ամրագրել նախօրոք. 2014 թվականի պարահանդեսի տոմսերը կսկսեն վաճառել արդեն 2013 թվականի փետրվարի 8-ից: Այդ օրը Օպերա հասնել հասարակական տրանսպորտով հնարավոր չի լինի, քանի որ նրա տեղաշարժը կսահմանափակվի, այդ պատճառով լավ կլինի Վիեննայում մնալ հենց առաջին թաղամասում, որտեղ էլ տեղակայված է Օպերայի շենքը: 2-հոգանոց բնակարանի վարձակալությունը քաղաքի կենտրոնում` Օպերայի շենքից 600 մետր հեռավորության վրա, կարժենա շուրջ 250 դոլար չորս գիշերվա համար: