Ռիմինիում ներկայացվել է աշխարհի ամենամեծ «Մոքա» սրճեփը

Իտալիայի խորհրդանիշներից մեկը դարձած «Մոքա» սրճեփի գյուտից 80 տարի անց «Sigep» միջազգային հրուշակեղենի ցուցահանդեսին Ռիմինիում երեկ ներկայացվել է աշխարհի ամենամեծ գործող սրճեփը, որը մի քանի րոպեյվա մեջ կարող է պատրաստել հազար բաժակ սուրճ:

Moka coffee maker

Հսկա սրճեփը պատրաստել են Ֆրիուլի շրջանի երկու բնակիչ` Սանտո Տոֆֆոլին և Պիետրո Ջանելլին: Այն պատրաստված է չժանգոտվող պողպատից, կշռում է 125 կգ, իսկ բարձրությունը 102 սմ է: Սրճեփի մեջ լցնում են  48 լիտր ջուր, իսկ մետաղյա ֆիլտին` 3.5 կգ սուրճ: Սա միակ օրինակն է և շուտով իր տեղը կգտնի Գինեսի ռեկորդների գրքում:

You might also like