Հետաքրքիր և անսովոր փաստեր Իսպանիայի մասին (Մաս 2)

Իսպանիայում, ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում, բանակը բացառապես պրոֆեսիոնալ է: Զինապարտությունը վերացվել դեռևս 2001 թվականից:

Իսպանիան իր գինու արտադրությամբ աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը: Երկրի յուրաքանչյուր տարածաշրջանում գինի են արտադրում: Գինու պիտակի վրա նշվում է գինու արտադրման վայրը: Առաջին երկու տեղերը զբաղեցնում են Ֆրանսիան և Իտալիան:

Իսպանիան արտադրում է աշխարհի ձիթապտղի ձեթի 44 % -ը:

Իսպանիայում բազմաթիվ կենդանիներ կան, մասնավորապես  չղջիկներ: Չղջիկը անգամ դարձել է Վալենսիայի խորհրդանիշը: Գիտնականները պարզել են, որ մեկ չղջիկը ուտում է մի քանի թռչուն:

Եթե դուք Իսպանիայում խմում եք տաք շոկոլադ, այն ձեզ կթվա չափազանց խիտ, գրեթե պուդինգի պես:

Իսպանիայում յուրաքանչյուր ընտանիք ամեն օր գնում է թարմ հաց:

Իսպանիայում դուք դժվարությամբ կգտնեք  եգիպտացորենի և տորտիլայով բլիթներ, քանի որ դրանք շատ հայտնի են և շուտ են սպառվում:

Իսպանիայի յուրաքանչյուր համայնք կարող է շատ տաարբեր լինել խոհանոցով, սովորույթներով, իսկ երբեմն` լեզվով: Իսպանիան շատ ընտրողական է:

Բասկերի լեզուն (էթնիկ խումբ, որը ապրում է Իսպանիայի հյուսիսում) չի պատկանում ոչ մի  լեզվախմբի: Այդ լեզուն օգտագործել են ամերիկացիները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գաղտնի նամակագրությունների ընթացքում:

«Իսպանիա» անվան առաջացման  շատ տարածված տարբերակներ կան: Փյունիկերենից այդ բառը թարգմանվում է «նապաստակների եկրիր»:

Էլ Կամինո դել Ռեյը (El Caminito del Rey)  ամենավտանգավոր հետիոտնային արահետն է  աշխարհում: Արահետի երկրորդ անվանումը` Փոքրիկ թագավորական անցուղի (The King’s little pathway): Այդ արահետը անցնում է Մալագա գյուղի մոտակայքում գտնվող Alora-ից քիչ հեռու գտնվող  El Chorro  կիրճի մոտով:

15  տարիների ընթացքում Իսպանիան վստահորեն զբաղեցնում է առաջին տեղը դոնորական փոխպատվաստման բնագավառում: Փոխպատվաստումը այստեղ շատ զարգացած է: Յուրաքանչյուր ծնվող իսպանացի ինքնաբերաբար դառնում է դոնոր: Բնակչության 90%-ը խրախուսում է դոնորությունը:

Իսպանացիները երկարակյաց են. կանքի միջին տևողությունը  79 տարեկանն է:  Կանանց մոտ կյանքի միջին տևողությունը Իսպանիայում ամենաբարձրն է ողջ Եվրոպայում և կազմում է 87 տարեկանը:

Բոլոր իսպանացիները 2 ազգանուն ունեն. մոր և հոր ազգանունները:

Իսպանական համալսարաններում ավելի շատ կանայք են սովորում, քան տղամարդիկ:

Spain

Իսպանիայում ընթրիքի նորմալ ժամ է համարվում երեկոյան ժամը 9-ից 10-ը ընկած ժամանակահատվածը: Իսպանիան արթնանում է առավոտյան ժամը 5-ին: Այդ ժամին արդեն բաց են սրճարանները, որտեղ իսպանացիների մեծ մասը ըմպում են առավոտյան սուրճը: Ժամը  14:00-ից մինչև 15:30-ը սիեստա է. բոլորը հանգստանում են:  Իսպանացիները իրենց այդպիսի շքեղություն են թույլ տալիս անգամ Մադրիդի նման մեգապոլիսի պայմաններում: Իսկ դպրոցականները և նախադպրոցական տարիքի երեխաները կարող են զբոսնել մինչև ուշ գիշեր ժամը 2-ը, և դա համարվում է նwրմալ երևույթ, քանի որ ցերեկը արևը  ճառագայթում է: Փողոցները Իսպանիայում, մասնավորապես Մադրիդում,  լուսավորվում է այնքան, որ  ուշ ժամերին ֆուտբոլ են խաղում, զբոսնում են այգիներով, մաքուր օդի են հանում շներին և այդպես շարունակ: Օրը Իսպանիայում երկար է տևում, որը զբոսաշրջիկներին թույլ է տալիս տեսնել, զգալ կամ շոշափել ավելին, քան սպասում են:

Իսպանացիները էմոցիոնալ ժողովուրդ են, այդ պատճառով շփման ժամանակ նրանք միմյանց բավականին մոտ են կանգնում և մեկ մեկ էլ իրար ձեռք են բռնում: Այնպես որ, իսպանացիների հետ շփվելիս չզարմանաք նման վերաբերմունքից:

Իսպանիան ունի տարօրինակ սովորություն. տանը չնախաճաշել:

Իսպանական խնջույքի ժամանակ ընդունված չէ խոսել պատերազմների, ցլամարտերի և դիկտատոր Ֆրանսիսկո Ֆրանկոյի ժամանակաշրջանի մասին:

Francisco Franco Bahamonde

Ռեստորանների, բարերի և սրճարանների  թվով Իսպանիան Եվրոպայում զբաղեցնում է առաջին տեղը: Այդ հաստատությունները ավելի քան 350 հազար են:

Իսպանիայում սիրում են ուտել, և եթե ցանկանում եք խոհարարին շնորհակալ լինել, ապա ամենաճիշտը կլինի նորից այդ ուտեստից պատվիրել: Իսպանացիները սիրում են սնվել և լավ գիտեն համեղ սնունդի պատրաստման ձևը: Ողջ աշխարհին իսպանական խոհանոցից հայտնի են սառը ապուրը` գասպաչոն, փլավին նման  պաելյան, յուրահատուկ ձվածեղ տորտիլլան, բազմազան խորտիկներից` տապասը: Բայց Իսպանիայում կա մի մթերք, որը մեծ համբավ ունի, այն նման է Ուկրաինական խոզաճարպին: Դա խամոնն է:

Իսպանացիների ամենասիրված մթերքը իրենից ներկայացնում է աղի խոզապուխտ`  պատրաստված յուրահատուկ տեխնոլոգիայով: Չնայած Իսպանիայում ցանկացած խոզապուխտին անվանում են խամոն` դրանց տեսականին բազմազան է և գլուխգործոցներ կան, և այն  շատ հաճախ հավասարեցնում են ազգային հարստության հետ: Առաջնայինը  pata negra-ն է, որը թարմանաբար նշանակում է «սև ոտք»: Այս անվանումով խամոնը պատրաստում են իբերական ցեղախմբի եզակի սև գույնի խոզից, որը պահպանվել է միայն Իսպանիայում: Նրանց կերակրում են տարվա մեջ առնվազն 8 ամիս կաղնու կոներով, որոնք մեծ քանակությամբ  ածխաջրեր և բուսական յուղեր են պարունակում: Մսի ստանալուց հետո  կես տարի այն պահվում է հատուկ սենյակներում: Այնուհետև այն տեղափոխում են մեկ այլ սենյակ հասունանալու համար:  Մոտավորապես մեկ տարի հետո բորբոսով (սնկով) պատված խոզի միսը յուրահատուկ բույր է ստանում: Ահա այժմ միայն կարելի է համտեսել խամոնը:

Korrida

Ցլամարտը Իսպանիայում ավելի շատ մշակույթ է համարվում, քան սպորտաձև: Դա ամենաճանաչված զվարճանքի միջոցն է, ինչպես նաև առավել ծավալուն և հակասական սպորտաձևը:  Դա իսպանական պատմության, արվեստի և մշակույթի  մի մասն է կազմում: Գրեթե իսպանական բոլոր քաղաքներում գոյություն ունեն ցլամարտի անցկացման համար նախատեսված հատուկ արենաներ: Չնայած մեր օրերում բավականին շատ են ցլամարտի ընդիմախոսները, այդ թվում`  ընդդիմախոսներ կան հենց բնիկ իսպանացների շրջանում:  Ահա այսպես, հենց Կանարյան կղզիների  և Կատալոնիայի շրջանները համարվում են ցլամարտից ազատված շրջաններ: Ցլամարտը իսկական իսպանական ներկայացում է, որը սարսափեցնում է բազմաթիվ զբոսաշրջիկների իր դաժանությամբ: Իր գեղեցկությամբ չի զիջում բալետին, ազարտով գերազանցում է ամենահետաքրքրաշարժ ֆուտբոլային խաղին: Ցլամարտը դա թատրոն է, որտեղ յուրաքանչյուրը իր դերն ունի: Այստեղ ցլամարտիկը ջերմորեն սիրում և հարգում է ցուլին, բայց ստիպված է սպանել նրան, որպեսզի ցուլը չսպանի իրեն: Ոչ թե դաժանությունը, այլ ուժեղ զգացողությունների հանդեպ սերն է համակում  ցլամարտին մասնակից իսպանացիներին: Այդ ոչ միանշանակ էության մեջ կա մի զարմանալի երևույթ, որը ոգեշնչում է նկարիչներին, երաժիշտներին, գրականագետներին և ռեժիսորներին: Դա յուրահատուկ իսպանական ոգին է: Դուք կարող եք սիրել կամ ատել  ցլամարտը, բայց այն համարվում է իսպանական մշակույթի անբաժանելի մասը:

Korrida

Իսկ ընդհանրապես իսպանական ցլամարտը ի հայտ է եկել Ռոնդա քաղաքում (Անդալուզիայի նահանգ): Սեպտեմբերի սկզբին  Ռոնդեում տոներ են անցկացվում, որոնք համընկնում են «Գոյիի ցլամարտ» ժամանակի հետ, որը վերականգնել է ցլամարտերի բոլոր դետալային մանրամասնությունները  ավելի քան երկուսուկես դար առաջվանից: Եվ հենց այդ քաղաքում է տեղակայված ցլամարտի ամենամեծ արենան, որը կառուցվել է 1785 թվականին: Արենայի տրամագիծը  66  մետր է, և այն համարվում է ամենամեծ մակերեսով արենան աշխարհում:

Շարունակելի…

Հ.Գ. Առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

You might also like