Միացեք, սեղմեք Like մեր Facebook-յան էջին և եղեք առաջինը տեղեկացված հայկական և համաշխարհային տուրիստական տենդենցների և անցուդարձերի մասին: |
Վինգենի, Լիհտերվելդի և Բելգիայի Ֆլանդրիա մարզի մի քանի այլ համայնքների իշխանությունները 100 եվրոյի չափով տուգանք են սահմանել ձնագնդիկներ նետելու համար:
Տեղական ինքնակառավարման մարմինները հնարավոր վտանգ են տեսել այս ավանդական ձմեռային զվարճանքում` համեմատելով ձնագնդիկների նետումը քարերի նետման հետ:
ԶԼՄ-ները հեգնում են, թե տնտեսական ճգնաժամի պայմաններում իշխանությունները գտել են եկամտի նոր աղբյուր` երկրում տեղացած ձյան տեսքով: Սահմանված կանոնների պահպանմանը հետևելու են ոստիկանները: