Sigep պաղպաղակի, հրուշակեղենի և տնային թխվածքների միջազգային սրահում, որն անցկացվում է Ռիմինիում, որոշում է կայացվել ամբողջ Եվրոպայով նշել Պաղպաղակի օրը: Տոնը տեղի կունենա մարտի 24-ին:
Այդ օրը սրճարանում կմատուցվեն պաղպաղակի տարբեր տեսակներ, այդ թվում` հատուկ տոնի առթիվ ստեղծված և «Եվրոպայի երևակայությունը» անվանունը ստացած պաղպաղակ: Նրա բաղադրությունում կան շոկոլադե կտորներ և նուշի փոշի: Մեկ բաժնի արժեքը կկազմի 1 եվրո: Ընդհանուր առմամբ փառատոնին կմասնակցեն 50 հազար հաստատություն. գրում է Lenta.ru-ն: