Հեռավոր Արևելքի ներդնողները ներկայացրել են Քունարդ ընկերությանը պատկանող Queen Elizabeth 2 զբոսանավի ճակատագիրը: Զբոսանավը մետաղաջարդոնի վերածվելու փոխարեն կդառնա հյուրանոց: Զբոսանավի նախկին սեփականատերը` Dubai World-ը, հարուստ պատմություն ունեցող զբոսանավը Քունարդ ընկերությունից գնել է 64 միլիոն ֆունտ ստերլինգով: Dubai World ընկերությունը մտադիր էր զբոսանավը վերածել հյուրանոցի, սակայն համաշխարհային ֆինանսական ճգնաժամը թուլյ չտվեց իրագործել այդ մտադրությունը:
Նոյեմբերին բրիտանական կոնսորցիումը ցանկանում էր Queen Elizabeth 2-ը վերադարձնել Լոնդոն և վերածեր լողացող հյուրանոցի, բայց վերջին ժամանակներս լուրեր էին պտտվում այն մասին, որ զբոսանավը վաճառվել է «արևելքին»: Ինչպես պարզվեց հետագայում` զբոսանավը իսկապես ուղևորվեց արևելք: Oceanic Group-ը, որը հիմավորված է Սինգապուրում, գնել է նավը: Սինգապուրյան ընկերության գործադիր տնօրենի խոսքերով` Queen Elizabeth 2-ը ուղևորվում է նոր ճանապարհորդության, որպեսզի դառնա Արևելքի մշակույթի և զբոսաշրջության նոր տեսարժան վայրը:
Շքեղությունը, որակի և ավանդույթների փարոսը հիմա գտնվում է ասիական քաղաքի կենտրոնում, որը մեծահոգաբար բաժանում է հարուստ ծովային ժառանգությունը և պատրաստ է այս յուրահատուկ նավին տալ այն, ինչին նա արժանի է: Ինչպես հայտնում է The Telegraf-ը` ընկերությունը մտադիր է զբոսանավում թանգարան, խանութներ և մի քանի ռեստորաններ բացել: