Փարիզում` Ելիսեյան դաշտավայրի Espace Culturel Louis Vuitton սրահում, կանցկացվի «Նամակագրության արվեստ» (Correspondences) ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված կլինի 12 նկարիչների և քանդակագործների ստեղծագործություններ, որոնք որպես ինքնաարտահայտման միջոց օգտագործել են նամակներ, բացիկներ և փոստային նամականիշներ:
Մասնավորապես, հասարակությունը կարող է տեսնել «Մեյլ-արտ» ժանրի վարպետների` Վիտտորիո Սանտորոյի, Դանա Վոյի, Սթիվեն Անտոնակոսայի, Կլարիսա Խանի և Գիյոմ Լեբլոնի գործերը, ինչպես նաև հաղորդակցության նյույորքյան դպրոցի հիմնադիր նորարար-նկարիչ Ռեյ Ջոնսոնի աշխատանքները: Ցուցահանդեսի հեղինակն է Էրիկ Ֆրեհագենը: Ցուցահանդեսը կանցկացվի փետրվարի 1-ից մինչև մայիսի 5-ը, հայտնում է CNTraveller.ru-ն: