Իսպանիայում կանցկացվի ցուցահանդես` նվիրված Բիթլզի 50-ամյակին

Իսպանական Պամպլոնում կանցկացվի ցուցահանդես` նվիրված լեգենդար բրիտանական խմբի` Բիթլզի 50-ամյակին: The Beatles 50 aniversario ցուցահանդեսը կազմակերպել են Conde de Rodezno սրահում: Հանրության ուշադրությանը կներկայացվի  35 լուսանկարներից կազմված հավաքածու, որը նախկինում երբեք չի ցուցադրվել և մինչև այժմ պահված է եղել Լոնդոնի Getty Images պատկերասրահում:

The Beatles 50 aniversario

Լուսանկարները պատմում են խմբի պատմությունը` սկսած ստեղծման օրից մինչև հանպատրաստի հասարակական համերգի պահը, որը կայացել է 1969 թվականին: Մասնավորապես, այցելուները կարող են տեսնել Վիկտոր Բլեքմանի լուսանկարը` արված գնացքի կուպեներից մեկում  Daily Express-ի համար, որտեղ մեդիտացիայի տասնօրյա կոնֆերանսի էին ուղևորվում Փոլ Մաքքարտնին և Միք Ջագերը, որն էլ անցկացվում էր Ուելսի Բանգոր քաղաքում, լուսանկար, որում պատկերված է, թե ինչպես են ոստիկանները ետ պահում Բուքինգեմյան պալատ ներխուժող երկրպագուներին, որպեսզի տեսնեն, թե ինչպես են Բիթլները ստանում Բրիտանական Կայսրության շքանշան հենց Ելիզավետա II -ի ձեռքից 1965 թվականի նոյեմբերի 25-ին:

The Beatles 50 aniversario

Հանկարծակի արված լուսանկարներից են շվեդական հյուրանոցում փորձերի ժամանակ արված լուսանկարները, օդանավակայնում սուրճ ըմպելիս նկարած լուսանկարները, Մայամիի լողափերում լողալու նկարները և այլն: Ցուցահանդեսը բաց է մինչև հունվարի 27-ը, գրում է BuenaEspana-ն:

You might also like