TripAdvisor կայքը 650 000 հյուրանոցներից ընտրել է աշխարհի լավագույն հյուրանոցը, և դա Lauriston Court Hotel-ն է Հյուսիսային Ուելսում, որի սենյակը մեկ գիշերվա համար արժե 53 դոլար: Բրիտանական հյուրանոցը, որն հյուրերին առաջարկում է 11 համար, նաև հայտնվել է լավագույն առաջարկների համաշխարհային ցանկում` 6-րդ տեղում: Ընթերցողների պատասխանների վերլուծությունը ցույց է տվել, որ Lauriston Court-ը ստացել է ավելի քան 400 գերազանց գնահատական:
Ծովափին գտնվող բրիտանական այս հյուրանոցը հայտնի չէ գերազանց ծառայություւններով, բայց նրա սեփականատերը` տիկին Ռոբինսը, այցելուներին ասում է. «Ասե′ք ինչ խնդիրներ ունեք, և ես դրանք կլուծեմ»: Հյուրանոցի սեփականատերերը նշում են, որ շուրջօրյա ծառայությունը հյուրերի համար ոչ թե աշխատանք է, այլ կենսակերպ: Նորությունն այն մասին, որ իրենք լավագույնն են 650 000 հյուրանոցների շարքում, տերերի մոտ դող է առաջացրել և լցրել հպարտությամբ իրենց արած աշխատանքի համար: TripAdvisor-ի հաղթողների ամբողջական ցանկը դեռ ներկայացված չէ: