Delta Air Lines-ը ներկայացնում է նոր հավելված iPad -ի համար` «Ապակե հատակ», որը թույլ է տալիս տեսնել տարածքը, որի վրայով տվյալ պահին թռչում է ինքնաթիռը: Ինքնաթիռ` ապակե հատակով արտահայտությունը հնչում է ինչպես արտահայտություն մուլտֆիլմից, բայց Delta Air Lines-ի ներկայացրած հավելվածը հենց այսպես է անվանվում և թույլ է տալիս տեսնել երկիրը թռիչքի ընթացքում:
Սա կենդանի նկարահանում չէ, բայց նոր հավելվածը պարունակում է քարտեզներ, արբանյակային պատկերներ, լուսանկարներ, սոցիալական մեդիա, ինչպես նաև` օդանավի գտնվելու վայրը: Ինչպես գրում է The Guardian-ը` հավելվածը հասանելի է ընկերության բոլոր` 800 Wi-Fi-ով ապահովված ինքնաթիռների ուղևորներին, ինչպես նաև` ներառում է հասարակ բաներ, ինչպիսիք են` ինքնաթիռի նախագիծը, երթուղին, գրանցման կանոնները և այլն: