Ֆրանսիայի վարչապետի նստավայրի այգին բաց կլինի այցելուների համար

Փարիզում հանրության առջև Ելիսեյան պալատի բացումից հետո  թույլատրել են ևս մեկ տեսարժան վայրի` Մատիգնոն պալատի այգու (hôtel Matignon) բացումը այցելուների համար, որը հանդիսանում է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնական նստավայրը: Այս տարվանից սկսած` յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ օրը բոլոր ցանկացողները կարող են զբոսնել այգում:

Matignon garden

Հարկ է նշել, որ Մատիգնոն պալատի այգին, որը մինչև այժմ բաց է եղել հանրության առջև միայն Ազգային Ժառանգության օրերին, համարվում է ամենամեծ մասնավոր կանաչ տարածքը Փարիզում.  ընդհանուր մակերեսը կազմում է 30 հազար քառ. կմ: Յուրաքանչյուր վարչապետ, բացի Ժակ Շիրակից, այստեղ ծառ է տնկել` նրան տալով իր անունը:

Matignon garden

Այս ավանդույթը սկսել է Ռայմոն Բարեն 1976 թվականին` տնկելով շաքարի թխկի: Այգին բաց կլինի նոյեմբերից մարտ ամիսներին ժամը 3:00-ից 17:00-ը, ապրիլից հոկտեմբերին` 13:00 -ից 18:30-ը: Մուտքը Babylone, 36 փողոցից.գրում է  Tout-paris.org-ը:

You might also like