Դանիա. Գարեջուր` սուրճով և ոչ միայն

Երբ դանիացի գարեջրագործ Միքել Բորգ Բերգսյոն առաջին անգամ համտեսեց Վիետնամական «Կոպի Լյուվակ» տեսակի սուրճը, նա չէր էլ մտածում, որ մի գեղեցիկ օր  այն կօգտագործի գարեջրի պատրաստման համար: Այդուհանդերձ, այդ օրը եկավ: Այժմ Կոպենհագենի Mikkeller Brewery գարեջրի գործարանը ներկայացնում է գարեջրի նոր տեսակ` Geek Brunch:

Mikkeller-Beer-Geek-Brunch-Calvados

Սուրճի հատիկները այս մուգ ըմպելիքին տալիս են ոչ այնքան դառը համ` ինչպես գայլուկը, և թեթև շոկոլադե գույն: Բայց գարեջրագործը չի բավարարվել այսքանով: Ինչպես գրում է ВВС-ն` գարեջրատանը կարելի է համտեսել գարեջուր աղով և ջրիմուռներով, չիլիով և ավոկադոյով պորտեր և պորտեր ճապոնական ցիտրուսային մրգով, ընդհանուր առմամբ` շուրջ քսան տեսակի յուրօրինակ գարեջրատեսակ:

Geek Brunch

You might also like