Ֆինլանդիա. Հայտնի են Հելսինկիի լավագույն ռեստորանները

Ֆինլանդիայի մայրաքաղաքում ընտրվել են լավագույն ռեստորանները նրանց ցանկից, որոնք մասնակցել են Հելսինկիի 200-ամյա մայրաքաղաքային կարգավիճակի ծրագրին: HelsinkiMenu-2012 մրցանակը ստացել է Seurasaari ռեստորանը, որը ընթացիկ տարում իր այցելուներին ներկայացրել է պատմական ճաշացանկ, որում, մասնավորապես, ներառված են 19-րդ դարի վերջի բաղադրատոմսերով պատրաստված ուտեստներ:  

Helsinki menu

Երկրորդ տեղում հայտնվել է Kuu ռեստորանը, երրորդ տեղը կիսել են Graniittilinna և Nokka  ռեստորանները: Բացի վերոնշյալներից,  Հելսինկիի 200-ամյա մայրաքաղաքային կարգավիճակի ծրագրին մասնակցել են նաև Fly Inn Restaurant Deli, Hotel Arthur, Baker’s, Carelia, Grotesk, Havis, Kellarikrouvi & Fabian, KuuKuu, Lasipalatsi, Macu, Sundmans Krog և Suomenlinnan  ռեստորանները:

You might also like