Իտալիա. զբոսաշրջիկներին հրավիրում են գիշերել Մոնբլանում` ինքնաթիռի մի հատվածում

Մոնբլանում ի հայտ է եկել զբոսաշրջիկների համար մի ապաստարան, որը տեղակայված է ինքնաթիռի մեջ:
Ժամանակակից կացարանը Giusto Gervasutti ինքնաթիռի մեջ արդեն պատրաստ է ընդունել զբոսաշրջիկների: Կացարանը գտնվում է Ֆրեբուձե սառցե զանգվածի վրա` 2870 մետր բարձրությամբ, Ֆերետ-Կուրմայոր հովիտում: 


Լեռներում զբոսաշրջիկների համար նախատեսված նոր ապաստանը կառուցված է հին կացարանի տեղում, որը պատկանել է իտալական ալպինիստների ակումբի թուրինյան մասնաճյուղին: Այն հովիտից լեռներ ուղղաթիռով են տեղափոխել: Կացարանում կա դահլիճ, ճաշասենյակ, հյուրերը կարող են տեղավորվել երկու սենյակներում, որոնք ունեն 12 քնելու տեղեր: Կացարանի ողջ տարածքը 30 քառակուսի մետր է: Հատուկ ուշադրություն ճարտարապետները դարձրել են բնակվելու հարմարավետությանը և անվտանգությանը, ինչպես նաև` հիգիենայի պահանջներին:


Էլեկտրաէներգիա կացարանը ստանում է արևային մարտկոցներից: Բացի դրանից, G.P. Tecno-ի սեփականատիրոջ`  նախագծի տեխնիկական հովանավորներից մեկի` Ջանպաոլո Պիտատորեի խոսքերով` կացարանում կարելի է օգտագործել առանց մալուխի ինտերնետ: Լեռնային ապաստանի ստեղծումը մասամբ ֆինանսավորվել է իտալական Վալլե դ’Աոստնա շրջանի ղեկավարության և Crt ֆոնդի կողմից:

You might also like