ԱՄՆ. Դիսնեյլենդը հրաժեշտ է տալիս թղթե տոմսերին

Դիսնեյի պաշտոնական կայքում հայտարարություն է արվել, որտեղ ասվում է, թե թղթե տոմսերի դարաշրջանը անցել է: Դիսնեյ ընկերության մամլո քարտուղարը ABC News-ի հետ հարցազրույցում ասել է, որ թևնոցները կբաժանվեն Դիսնեյի բոլոր այգիներում մի քանի ամիսների ընթացքում:  Կրելով «MagicBand» թևնոցը` այն կծառայի որպես բանալի հյուրանոցի համարի համար, տոմս զվարճանքների այգի մուտք գործելու համար, մուտք դեպի FastPass համակարգ, կծառայի որպես PhotoPass, ինչպես նաև կունենա լրացուցիչ գործառույթներ վճարման համար: Հսկա ընկերության MyMagic կոչվող նոր թևնոցի շնորհանդեսը իր մեջ ներառելու է My Disney Experience նոր վեբ կայքի բացումը և նոր հեռախոսային ծրագրերի ցուցադրումը հատուկ սմարթֆոնների համար:

Magic Band

Դիսնեյլենդի հյուրերը կարող են իրենց ճաշի և ընթրիքի ժամանակը ծրագրել նախօրոք, նախապես պատվիրել սիրելի ժամանցի, շոուների ժամերը և այլն` օգտվելով FastPass համակարգից: Զբոսաշրջիկների ժամանումից անմիջապես հետո նրանք կարող են ծրագրել իրենց ժամանցը` օգտագործելով սմարթֆոնները: Իհարկե այցելուների ցանկությունների հավաքածուն շատ կարևոր է համարվում նախապես այգու զվարճանքները ծրագրելու համար, բայց գտնվում են հոռետեսներ, որոնք վախենում են, որ այդ այցելուները վտանգի մեջ կլինեն և հնարավոր է կողոպուտի մատնվեն «կախարդական թևնոցների» կողմից: Դիսնեյլենդի մամլո քարտուղարը հայտարարել է, որ ընկերության համար շատ կարևոր է այցելուների մասին ինֆորմացիան գաղտնի պահելը, ընդ որում`  հյուրերը իրենք պիտի որոշեն, թե ինչ ինֆորմացիա պիտի ներկայացնեն ընկերությանը: Բացի այդ հյուրերը պետք է իմանան, որ թևնոցները իրենց մեջ չեն ներառում անձնական ինֆորմացիա:

You might also like