First Choice-ը` Մեծ Բրիտանիայի խոշորագույն տուրօպերատորներից մեկը, մրցույթ է հայտարարել տարեկան 20 000 ֆունտ աշխատավարձով ջրի սահախողովակների փորձարկողի թափուր տեղի համար, այն բանից հետո երբ նախկին աշխատակիցը որոշեց վերջին չորս տարիների մշտական հանգստից հետո անցնել հանգստի: Աշխարհի լավագույն աշխատանքը իր մեջ ներառում է ակվապարկերով 20 առողջարանների փորձարկում ամռան ամիսներին: Փորձարկողը, սահելով ատրակցիոններով, պետք է գնահատի դրանց որակը և որոշի վարկանիշը: Ընկերության մամուլի քարտուղարը հավելել է, որ բացի դրանից պետք է օգտագործել սոցիալական ցանցերը ջրային պարկերը գովազդելու համար:
Ինչպես գրում է The Telegraf-ը` այն երջանիկը, որ կընտրվի այս տարվա ապրիլին, ընկերության հետ կստորագրի 20 000 ֆունտ աշխատավարձով կես տարվա պայմանագիր, հանգստավայրերով ճանապարհորդությունների բոլոր ծախսերի վճարում և մեկ շաբաթվա ուղևորություն երկու հոգու համար տուրօպերատորից: Ինչպես նշել է Լյուկ Գասկինսը` First Choice ընկերության ներկայացուցիչը` սա աշխարհի լավագույն աշխատանքներից մեկն է մեկ երջանիկի համար, ով իր աշխատաժամը կանցկացնի ակվապարկում` փորձարկելով հյուրանոցների լողավազանները և սահախողովակները, վայելելով ամառային տաք արևը: