Զբոսաշրջիկների համար թեժ գիծ կբացվի Հնդկաստանում

Hot Line in IndiaՀնդկաստանի հյուրերը պրոբլեմային իրավիճակների դեպքում կարող են  զանգահարել թեժ գիծ: Բացի հնդկերենից և անգլերենից օպերատորները կպատասխանեն նաև հիմնական զբոսաշրջիկների երկրների լեզուներով: Անցյալ տարի Հնդկաստան է այցելել  6  միլիոն զբոսաշրջիկ, ինչը 6%-ով ավելի է 2011 թվականի արդյունքներից: Տուրիստական հոսքի ավելի նկատելի աճ է (38%)  գրանցել Սաուդյան Արաբիան. հայտնում է Nationalturk.com-ը: Հնդկաստանի զբոսաշրջության նախարար Կ. Չիրանջիվին հանձնարարել է, որ հեռախոսային թեժ գիծը հասանելի լինի ամբողջ երկրում և սկսի գործել նոր օրացույցային տարվանից: Ինչպես հայտնում է Rusnovosti.ru-ն` Հնդկաստանի իմիջը վատացել է հայտնի պատահարից հետո, երբ 23-ամյա ուսանողուհուն ավտոբուսում խմբակային բռնաբարության էին ենթարկել. միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին: Զբոսաշրջիկների օգնության անվճար հեռախոսային թեժ գծի ստեղծումը, փորձագետների  կարծիքով, կլավացնի «երկրի կերպարը»:

You might also like