Բուդապեշտում անցկացվում է բազմաթիվ պայծառ ձմեռային փառատոններ: Այդ ցանկում նորություն կլինի Gőzölgő միջոցառումը: Հյուրերին սպասվում է տաք (gőzölgő) խմիչքներ և համերգներ: Փառատոնը կսկսվի փետրվարի 23-ին և կավարտվի 26-ին Erzsébet հրապարակի Akvárium ակումբում: Այցելուներին կառաջարկեն ավելի քան 100 տեսակի թեյ և սուրճ, տաք շոկոլադի մենյու, ջերմօղի, գինի և հաճելի երաժշտություն: Փառատոնի մուտքը ազատ է, տոմս կարելի է գնել միայն փետրվարի 23-ին, 24-ին և 25-ին կայանալիք համերգի համար: Տոմսի արժեքը կկազմի 1200-1500 ֆորինտ (4-15 եվրո). գրում է Visitbudapest.travel-ը: