Շվեյցարիայից, Ավստրիայից և Գերմանիայից մասնավոր ներդրողները հերթ են կանգնում, որպեսզի գնեն «Վալկամբի» արտադրամասում պատրաստված կրեդիտ քարտի չափսի ոսկե ձուլակտորներից: Շվեյցարական «Վալկամբի» ընկերությունը արտադրում է շոկոլադե սալիկի տեսքով ոսկի: Դժվար պահերին հնարավոր է այդպիսի սալիկից փոքր ինչ կտոր վերցնել: Դա պետք կգա, եթե փողը արժեզրկվի: Լուսանկարներում պատկերված է, թե ինչպես է Valcambi SA ընկերության աշխատակիցը ցուցադրում ոսկե «սալիկը»: Սալիկը կշռվում է 50 գրամ և ամբողջովին պատրաստված է 999.99 ստանդարտի ոսկուց: Այն պատրաստվել է Շվեյցարիայում` Բալերնայում, դեկտեմբերի 20-ին 2012 թվականին: