«Հոբբիթ» ֆիլմը, որը ակտիվորեն գովազդվեց մամուլում, հետաքրքրություն առաջացրեց զբոսաշրջիկների շրջանում դեպի Նոր Զելանդիա և Հոբբիթոն, որտեղ նկարահանվել է հայտնի ֆիլմը: Ֆիլմի թողարկոմից հետո պահանջարկը այս երկիր մեկնելու մեծ աճ է գրանցել: Սքայսկաները գրանցել է դեպի Նոր Զելանդա տոմսերի որոնման 102-տոկոսանոց աճ, իսկ Էքսպեդիան` 84: Տուրիստական ընկերությունները, օգտվելով այդ երկրի հանդեպ հետաքրքրության աճից, նոր տուրեր են կազմակերպում դեպի Հոբբիթոն:
Crystal Cruises-ը արդեն գովազդել է նոր կրուիզ, որը ներառում է այցելություն Հոբբիթոն, ճաշ Green Dragon Inn հյուրանոցում` հոբբիթների սիրելի վայրում, որն հիմա աշխատում է որպես բար: Trailfinders-ը նույնպես ներկայացրել է նոր տուրփաթեթ` էքսպրես տուր Օկլենդից, որի ընթացքում ճանապարհորդները կայցելեն հոբբիթների հետ կապված բոլոր վայրերը: Telegraph Travel-ի ընթերցողները արդեն պարգևատրել են Նոր Զելանդիային` որպես այս ամսվա լավագույն ուղղություն: