Մալդիվյան կղզիներ. DusitThaniMaldives հյուրանոցը կբացվի դեկտեմբերին

Մալդիվյան Mudhdhoo կղզում դեկտեմբերի կեսերին կբացվի թայվանական DusitThaniMaldives հյուրանոցային ցանցի առաջին հյուրանոցը, որտեղ կլինի 96 վիլաներ, սպա կենտրոններ և Մալդիվների ամենամեծ լողավազանը, հայտնում է BreakingTravelNews-ը: 


DusitThaniMaldives-ը տեղակայված է Mudhdhoo կղզում, որտեղ մալդիվների միջազգային օդանավակայանից հիդրոինքնաթիռով կարելի է հասնել 40 րոպեում և 10 րոպեում էլ նոր տնային օդանավակայանից: Հյուրանոցում հյուրերին կառաջարկեն բարձրակարգ սպասարկում, իսկ գլխավորը` հանգիստ բնության գրկում: Հյուրանոցը կառուցված է դասական և ժամանակակից ոճերի համադրությամբ: Վիլլաներում հյուրերը կարող են առանձնանալ և հաճույք ստանալ արմավների և արևադարձային տերևների ու լողափերի հարմարավետ շրջապատում:


Սակայն այդքան նատուրալիստական իդեալների և բնության համադրության հետ մեկտեղ`  վիլլաները հագեցած են ժամանակակից տեխնիկայով` WI-FI, TV, մինի բար, գինի ընտրության համար և սուրճ և թեյ պատրաստելու հնարավորություն: Հյուրանոցի աշխատակիցները միշտ պատրաստ են կատարել հյուրերի քմահաճույքները, այնտեղ կա նաև թայվանական խոհանոց, գրի`լ բաց երկնքի տակ. ճաշել կարելի է նաև բացօթիկում, որտեղից բացվում է դեպի ծով հիանալի տեսարան:

Հյուրանոցում է գտնվում Մադիվների ամենամեծ լողավազանը (750 քառակուսի մետր), որի բացօթիկում կարելի է արևայրուք ընդունել: Կա նաև ֆիտնես կենտրոն, յոգայի կենտրոն, երեխաների խաղահրապարակ, գինու մառան, որտեղ կան ամբողջ աշխարհի գինիներից: Ակտիվ հանգստի սիրահարներն էլ կարող են զբաղվել սերֆինգով կամ գնալ ձկնորսության:

You might also like