Աշխարհի 9 ամենաթանկարժեք տոնածառները (Մաս 1)

Ոսկուց պատրաստված, ադամանդներով և կոնյակի փոքրիկ շշերով  զարդարված և այլ տոնածառներ, որոնց գինը դուրս է երևակայությունից: Լոնդոնի Claridge’s հյուրանոցի սեփականատերերը ավանդույթ ունեն. ամեն տարի նրանք դիմում են ամենահայտնի դիզայներին, որպեսզի նա այնպիսի յուրահատուկ տոնածառ պատրաստի, որը հրճվանք կպատճառի հյուրերին: Claridge’s-ում տոնական մթնոլորտ ստեղծելու վրա աշխատել են Ջոն Գալյանոն, Ալբեր Էլբազը, Քալլի Էլիսը: Հայտնի չէ, թե որքան է արժենում հյուրանոցին նորաձևության գուրուների հետ համագործակցությունը, բայց պարզ է, որ խոսքը տասնյակ հազարավոր ֆունտ ստերլինգների մասին է: Ընդ որում, պատմությանը հայտնի են դեպքեր, երբ շատ ավելի մեծ գումարներ են ծախսվել ամանորյա տոնածառի համար: Ձեզ ենք ներկայացնում  9  տոնածառ, որոնց արժեքը կզարմացներ նույնիսկ Սանտա Կլաուսին:

Christmas tree

 

1. Թանկարժեք քարերով տոնածառ

11-million-dollar Christmas tree

Արժեքը $ 11 մլն. դոլար

Աշխարհի ամենաթանկարժեք տոնածառը տեղադրվել է Աբու Դաբիի Emirates Palace հյուրանոցում 2010 թվականին: Միայն ծառի արժեքը մի քանի հազար դոլար է, իսկ արդեն զարդերի արժեքը հասնում է միլիոնների. դրանց ստեղծման համար օգտագործվել է մարգարիտ, ոսկի, ադամանդ, շափյուղա, զմրուխտ: Տոնածառին կախել են  ոչ միայն թանկարժեք քարերը, այլև ոսկյա զարդեր ՝ ժամացույց, ապարանջան, վզնոց: Ամանորի նման շքեղ տոնակատարությունը այն էլ մահմեդական երկրում մի փոքր անսովոր է, բայց  Emirates Palace հյուրացը առաջնորդվում է ոչ թե ազգային պատկանելիությամբ, այլ հարուստ հյուրերի պահանջներով: Հյուրանոցում գործում է սարք, որը վաճառում է ոսկե ձուլակտորներ,իսկ համարի արժեքը իր մեջ ներառում է  մասնավոր ինքնաթիռ:

2. Ոսկե տոնածառ

Christmas tree

Արժեքը $ 4.2 մլն. դոլար

Ճապոնացի ոսկերիչ Գինզա Տանական առաջին տարին չէ, որ զարմացնում է թեմատիկ տոնածառներով: Օրինակ, 2007 թվականին նա պատրաստել էր  20-կիլոգրամանոց ոսկե Սանտա Կլաուս, իսկ մեկ տարի անց հայտնվեց $1.5 միլիոն դոլարանոց ոսկե տոնածառը: Այս տարի Տանական գերազանցեց ինքն իրեն: Դեկտեմբերի սկզբին նրա ֆիրմային խանություն հայտնվեց տոնածառ, որի համար օգտագործվել է 40 կիլոգրամ թանկարժեք մետաղ: Տեսքից այն ոչ թե ծառի է նման, այլ կարուսելի:  Ձիերի փոխարեն Դիսնեյի մուլտֆիլմերի 50 հերոսներն են՝ Մոխրոտիկը, Ջրահարսը, Պինոկիոն: Եվ, բնականաբար Միկի Մաուսը . այս մուլտհերոսի հանդեպ Տանական անտարբեր չէ և դեռևս տարիներ առաջ ստեղծել է նրա ոսկե պատճենը:

3. Ծաղկային տոնածառ

Christmas tree

Արժեքը $ 1.8 մլն. դոլար

Որպեսզի տոնածառի գինը հասնի աստղաբաշխական թվերի, պարտադիր չի, որ այն ունենա հսկայական հասակ: 2007 թվականին  Takashimaya ճապոնական առևտրի կենտրոնների ցանցում վաճառքի է հանվել  մի փոքրիկ տոնածառ, որը կարող էր գնել միայն միլիոնատերը: Նրա դիզայնը մշակվել էր Claude Quincaud ֆրանսիական ծաղկային բուտիկի մասնակցությամբ: Ծառը բաղկացած էր մի քանի հարյուր փոքր չորացած վարդերից: Դրա յուրաքանչյուր թերթիկի վրա, որպես կաթիլ, ամրացված էր ադամանդ՝ բերված Ավստրալիայից և Հարավային Աֆրիկայից. ընդհանուր առմամբ 400 հատ 100 կարատ քաշով: Հաճելի լրացում էր Թեդի արջուկը ադամանդե կուլոնով: Սակայն այս ամանորյա հուշանվերը գնել ցանկացող այդպես էլ չեղավ:

Շարունակելի…

You might also like