Դեկտեմբերի 22 -ը համարվում է լուսազարդի պաշտոնական ծննդյան օրը: 1882 թվականի հենց դեկտեմբերի 22-ին էլեկտրական լամպի գյուտարար Թոմաս Էդիսոնի օգնական Էդվարդ Ջոնսոնը ստեղծեց տոնածառի էլեկտրական լուսազարդը, որով զարդարեց իր տան Սուրբ ծննդյան տոնածառը:
Բայց դեռ երկար ժամանակ ամանորյա տոնածառերը շարունակում էին զարդարել սովորական մոմերով: Էլեկտրական լուսազարդի գովազդը առաջին անգամ հրապարակվել է 1901 թվականի դեկտեմբերին, բայց դրանք հայտնի դարձան անցած դարի 20-ական թվականներից: Մեր կողմերում դրանք հայտնվել են 1938 թվականից հետո:
Առաջին լուսազարդերը սկսվել են թողարկվել 30-ական թվականներին: Դրանք գրեթե թփերի տեսք ունեին. սովորական ավտոմեքենաների լամպեր` միացված միմյանց և ներկված տարբեր գույներով: 50-ականների վերջում հայտնվեցին տարբեր տեսքերով լուսազարդեր: