Նեպալ. Էվերեստ` 4 միլիարդ պիկսել

GlacierWorks  ոչ առևտրային կազմակերպությունը  և ռեժիսոր Դեյվիդ Բրիշերսը ներկայացրել են Էվերեստի պատկերը` հավաքված 477 լուսանկարներից: 4 միլիարդ պիկսելով զարմանահրաշ նկարը հնարավորություն է տալիս ուսումնասիրել աշխարհի ամենաբարձր գագաթի շրջակայքը:

Everest

Ալպինիստ և  ռեժիսոր Դեյվիդ Բրիշերսը ստեղծել է լուսանկարների անհավատալի խճանկար, որը ցուցադրում է ոչ միայն երկրի լեռնային գեղեցկությունը, այլև Էվերեստի տարածաշրջանի կլիմայի փոփոխությունները:

Everest

Ինչպես գրում է Daily Mail-ը`  Glacierworks կայքում նաև ներկայացված են լուսանկարներ` արված Էվերեստում 1921 թվականին:  Համադրելի լուսանկարներում հիանալի երևում է, թե ինչպես է փոխվել տարածաշրջանի կլիման 90 տարիների ընթացքում:

You might also like