Ամանոր՝ առանց համբույրի. երկրներ, որտեղ արգելված է արտահայտել զգացմունքները (մաս 4)

Նախքան ամանորյա ճանապարհորդությունը ծրագրելը` անհրաժեշտ է հաշվի առնել այդ երկրի բոլոր օրենքներն ու ավանդույթները, որտեղ պատրաստվում եք հանգստանալ: Չէ որ  երբեմն նույնիսկ ամենաանմեղ վարքագիծը կարող է բերել ծանր հետևանքների: Տոնական աղմուկի և գունագեղ հրավառության ներքո համբույրը կամ պարզապես «գրկախառնությունը» կարող է գրավել ոստիկանության ուշադրությունը: Որպեսզի Ձեզ հեռու պահեք լրացուցիչ անհանգստությունից, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ այն երկրների ցանկին, որտեղ արգելված է հրապարակայնորեն արտահայտել էմոցիաները:

Arrested for kiss

Ամանորն առանց համբույրի. Ինդոնեզիա

Ավելի խիստ են օրենքները Ինդոնեզիայում:  Այստեղ համբույրները գրեթե հավասար են պոռրոգրաֆիային, այդ պատճառով պատիժը այս, թվում է, անմեղ չարաճճիության համար, կարող է լինել շատ դաժան: Տեղական օրենքները նախատեսում են 10 տարվա ազատազրկում ցանկացածին, ով կխախտի հասարակական կարգը և կհամբուրվի փողոցում: Կամ համբուրվողը կթեթևացնի  դրամապանակը հարյուր հազար դոլարով:

You might also like