Այս հանգստյան օրերին Չինաստանի հյուսիսարևելյան Հեյլունցզյան նահանգի մայրաքաղաք Հարբինում բացվել է ձյան և սառույցի 29-րդ փառատոնը: Հարբինում թագավորում են ձյունն ու սառույցը: Ինչպես հայտնում է Xinhua գործակալությունը՝ 29-րդ անգամ բացվել է հայտնի Ice and Snow World հարբինյան միջազգային փառատոնը:
Սառցե կտորները՝ աշտարակների և պալատների տեսքով, որոնք երեկոյան լուսավորվում են բազմագույն լույսերով, գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների ոչ միայն Չինաստանից, այլև ամբողջ աշխարհից: