Օտարերկրյա զբոսաշրջիկները վնասել են մայաների ամենամեծ տաճարը: Նրանք այնքան են տարվել աշխարհի վերջը նշելով, որ սրբավայրը վերականգնելու հնարավորություն էլ չի մնացել: Գվատեմալայում մայաների ամենամեծ սրբավայրը՝ «Տիկալ» տաճարը, վնասվել է դեկտեմբերի 21-ին: 7 000-ից ավել զբոսաշրջիկներ, ովքեր եկել էին այստեղ դիմավորելու աշխարհի վերջը, բարձրացել են տաճարի վրա, և այն մասամբ փլուզվել է:
Տեղացի մշակութաբանները արդեն խնդրել են զբոսաշրջիկներին, որ «հաջորդ անգամ (երբ կլինի հերթական աշխարհի վերջը) հիշեն, որ բուրգ- հուշարձանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում»: Հիշեցնենք, որ աշխարհի վերջը պետք է գար ՝ համաձայն մայաների օրացույցի: Որոշ գիտնականներ պնդում են, որ հենց 2012 թվականի դեկտեմբերի 21-ն է այդ օրացույցի ավարտը: Թեև այս հարցի այլ փորձագետներ կարծում են, որ մայաները ունեցել են այլ օրացույց ևս, որը նախատեսված է ևս մի քանի հազար տարվա համար: