Չիրականացած մարդության կործանումը՝ լուսանկարներում: Համաձայն մայաների օրացույցի՝ 2012 թվականի դեկտեմբերի 21-ը պետք է դառնար մարդկային կյանքի վերջին օրը: Սպասվում էր, որ այդ օրը տեղի կունենա ամենավատը. աշխարհը պետք է կործանվեր կամ վերածվեր նոր մի բանի: Սակայն, ոչ մի վատ բան տեղի չունեցավ, և աշխարհը հաղթահարեց դեկտեմբերի 21-ը՝ առանց որևէ հետևանքների: Թե ինչպես է մարդկությունը անցկացրել այս անսովոր օրը՝ ներկայացնում ենք ստորև:
Հնդկացի մայաները Գվատեմալայի կենտրոնում գտնվող Տիկալ քաղաքում նշում են Երկար օրացույցային հաշվարկի ավարտը:
Բանահյուսական խումբը Գվատելամայից 560 կմ հեռավորության վրա գտնվող Տիկալ քաղաքում:
Ծիսական արարողություններ հին հնդկական Տեպկան քաղաքում:
Ըստ մայաների օրացույցի՝ դեկտեմբերի 21-ին արևածագի հետ պետք է գար աշխարհի վերջը:
Գունագեղ ներկայացում Կենտրոնական Ամերիկայի Հոնդուրասի այգում՝ Տեգուսիգալպա քաղաքից 400 կմ հեռավորության վրա:
Կենդանիների կերպարանքով մարդիկ աշխարհի ավարտին նվիրված ներկայացմանը:
Պարային ներկայացումներ՝ նվիրված աշխարհի վերջին Մադրիդում:
Չինացի ֆերմերը պատրաստել է հատուկ բոժոժներ, որտեղ հնարավոր էր խուսափել ցունամիից, և անվանել էր այն «Նոյան տապան»:
Ինքնաշեն թալիսմաններ, չղջիկի թևեր, առնետի պոչեր և այլ «միստիկ իրեր», որոնք վաճառվում էին ֆիլիպինյան Մանուլա կղզու եկեղեցու մոտ:
Իզմիր գավառի Սիրինչե գյուղի բնակիչները պարում են ազգային պարեր: Նրանք, ովքեր հավատում էին աշխարհի վերջին, կարծում էին, որ այս գյուղը քիչ վայրերից մեկն է, որտեղ կարելի է փրկվել աշխարհի վերջից:
Եվս մեկ վայր, որտեղ հնարավոր էր փրկվել՝ Ֆրանսիայի հարավում գտնվող Բուգարաշ գյուղը:
Բուգարաշի բնակիչները տեղական օդանավակայանի մոտ:
Հարկ է նշել, որ ոչ բոլորն էին նշում աշխարհի վերջը: Ժամանակակից դրուիդները, օրինակ, անգլիական Սթունհենջի մոտ անցկացրել են իրենց ավանդական արարողությունները՝ ի պատիվ ձմեռային գիշերահավասարի: