«Շոկոլադե ավտոբուսը» շրջում է Դուբայով և Աբու Դաբիով

Շոկոլադե հյուրասիրությամբ ավտոբուսը սկսել է երթևեկել Դուբայի և Աբու Դաբիի փողոցներով: Բոլոր նրանք, ովքեր մուտք են գործում ավտոբուս, տեսարժան վայրերի և առևտրի կենտրոնների կանգառների ժամանակ, կստանան անվճար քաղցրավենիք: Ինչպես գրում է «Ռուսական Էմիրությունները»՝ 1967  թվականին թողարկված Routemaster ավտոբուսը բերվել է Լոնդոնից:

Chocolate bus

Մեքենան կարգավորվել է այնպես, որ այն դառնա իսկական շոկոլադի ֆաբրիկա՝ անիվների վրա: Ավտոբուսում կա շոկոլադի 150  հազար կտոր: ԱՄԷ-ում շոկոլադի համաշխարհային արտադրողների կազմակերպած ակցիան կտևի մինչև հունվարի 16-ը: Ավտոբուսի տեղաշարժերին բոլոր ցանկացողները կարող են հետևել Twitter-ի օգնությամբ #chocolatebus հեշտեգով:

You might also like