Հնդկաստան. Փլեյբոյը ուշանում է, իսկ նապաստակները արդեն սպասում են նրան

Հնդկաստանի արևմուտքում գտնվող Գոա նահանգի Կանդոլիմ լողափի Playboy Club ծովափնյա ակումբի բացումը, որը նախատեսված էր դեկտեմբերին, հետաձգվել է մինչև հաջորդ տարվա սկիզբ: Playboy կոորպորացիայի առաջին ակումբը Հնդկաստանում կլինի Կանդոլիմ լողափի միակ ակումբը: Այն զբաղեցնում է  ավելի քան 2000 քառ. մետր տարածք:

Playboy

Չնայած նրան, որ հաստատության բացումը հետաձգվել է՝ վեց նապաստակները՝ բոլոր կանայք այլ երկրներից, արդեն ժամանել են Հնդկաստան և անցնում են վերապատրաստման ծրագիր, որպեսզի բացմանը օրը պատրաստ լինեն նապաստակի դերին: Ինչպես գրում է Times of India-ն՝ կոորպորացիան մտադիր է Հնդկաստանում բացել մի քանի Playboy ապրանքանիշի հաստատություններ ևս, այդ թվում՝ երկրորդ Playboy Club-ը Հայդարաբադում, ինչպես նաև՝ հյուրանոցներ և սրճարաններ:

Playboy India

You might also like