Ամանոր՝ առանց համբույրի. երկրներ, որտեղ արգելված է արտահայտել զգացմունքները (մաս 2)

Նախքան ամանորյա ճանապարհորդությունը ծրագրելը` անհրաժեշտ է հաշվի առնել այդ երկրի բոլոր օրենքներն ու ավանդույթները, որտեղ պատրաստվում եք հանգստանալ: Չէ որ  երբեմն նույնիսկ ամենաանմեղ վարքագիծը կարող է բերել ծանր հետևանքների: Տոնական աղմուկի և գունագեղ հրավառության ներքո համբույրը կամ պարզապես «գրկախառնությունը» կարող է գրավել ոստիկանության ուշադրությունը: Որպեսզի Ձեզ հեռու պահեք լրացուցիչ անհանգստությունից, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ այն երկրների ցանկին, որտեղ արգելված է հրապարակայնորեն արտահայտել էմոցիաները:

Kiss

Ամանորն առանց համբույրի. Մեծ Բրիտանիա

Որքան էլ որ դա զարմանալի թվա, բայց նման առաջադեմ քաղաքում, ինչպիսին Լոնդոնն է, նույնպես կան վայրեր, որտեղ արգելված է հրապարակայնորեն համբուրվել: Մասնավորապես, սիրահար զույգերին արգելված է իրենց զգացմունքները արտահայտել մետրոյում: Կայարաններից մեկում նույնիսկ առանձնացված է  «գոտի՝ առանց համբույրների»: Այսպիսով, իշխանությունները ցանկանում են խուսափել պիկ ժամերին սպասահարթակների  խցանումներից:

Շարունակելի…

You might also like