Զուգարան կտեղադրվի աշխարհի ամենաբարձր լեռան վրա

Աշխարհի ամենաբարձր գագաթին` Էվերեստ լեռան վրա, ծրագրվում է տեղադրել շարժական զուգարաններ զբոսաշրջիկների համար: Այս առաջարկով Նեպալի իշխանություններին է դիմել  «Էկո-Գիմալ» շրջակա միջավայրի պահպանման կազմակերպությունը:

«Ես ուղղակի առաջարկում եմ, որ եթե մենք ունենք հասարակական զուգարաններ, դրանք կարող են օգտագործվել»,-նշում է  «Էկո Գիմալ»-ի  տնօրեն Պհինջո Շերպան: Նրա խոսքերով` շարժական զուգարանների տեղադրման հարցը պետք է քննարկվի աղբահավաքման ընդհանուր ծրագրի համատեքստում`  պատրաստված  կառավարության կողմից, որը կվերաբերվի Էվերեստի տարածքում գտնվող այլ արշավական գագաթներին ևս:

Էվերեստի բազային ճամբարը գտնվում է քարքարոտ սարահարթում` ծովի մակարդակից 5300 մետր բարձրության վրա: Արշավականների թողած աղբի մասին մի քանի հայտարարություններից հետո անցած հարյուրամյակի իննսունական թվականներից պարբերաբար անցկացվում են մաքրման աշխատանքներ:

You might also like