Իտալիան կրկին վերանվաճել է աշխարհի ամենամեծ պիցցայի հայրենիքի կոչումը: Հինգ խոհարարներ եփել են դասական «Մարգարիտա», որի տրամագիծը 40 մետր է: Ընդհանուր մակերեսը՝ 1208 քառակուսի մետր է: Նախկին ռեկորդային պիցցան թխվել էր Հարավային Աֆրիկայում 1990 թվականին, իսկ նրա տրամագիծը 37 մետրից մի փոքր ավելի էր: Իտալացի խոհարարներին հաջողվել է նոր ռեկորդ սահմանել՝ վերադարձնելով կոչումը հայտնի ուտեստի հայրենիք: Ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Պիցցայի պատրաստման համար օգտագործվել է 8 891 կիլոգրամ ալյուր, 3 992 կիլոգրամ տոմատի մածուկ և շուրջ 9 տոննա մոցառելլա պանիր: Պատրաստվի պիզզան կշռել է շուրջ 16 տոննա: Պիզզայի պատրաստման համար օգտագործվել է նաև 680 կիլոգրամ մարգարին, 249 կիլոգրամ աղ, 190 կիլոգրամ բուսական յուղ, 22 կիլոգրամ բալզամիկ քացախ: Նման պիցցա թխելու համար իտալացի խոհարարները առանց հանգստի աշխատել են 48 ժամ: Պիցցան կազմված է 5234 առանձին պատրաստված մասերից:
Պիցցան ստացել է «Օտտավիա» անվանումը՝ ի պատիվ հռոմեական առաջին կայսր Օգոստոսի: Խոհարար Դովիլիո Նարդին, ով ղեկավարել է խոհարարների խումբը, նշել է. «Մենք պիցցան «Օտտավիա» ենք անվանել՝ ակնկալելով տնտեսական և մշակութային վերելք: Մենք ցանկանում ենք, որպեսզի պիցցան դառնա բոլոր երկրների վերականգնման խորհրդանիշ»:
Պիցցան բաժանվել է մասերի և ուղարկվել Հռոմի անապահով մարդկանց ապաստարաններ: