Բրազիլիայում՝ Բելու-Օրիզոնտիում աշխատում է այս անսովոր հյուրանոցը՝ «Animalle Mundo Pet»: Հյուրանոցը սիրահարված չորքոտանիների համար է, ովքեր շատ են ցանկանում առանձնանալ…
Գիշերը հյուրանոցում կարժենա 50 դոլար: Վայրն արդեն շատ սիրված է և դարձել է աշխարհահռչակ: Զբոսաշրջիկները տարբեր երկրներից գալիս են այստեղ հանգստանալու իրենց շների հետ:
Պատվիրելով համարը՝ սիրահար զույգը կարող է առանց որևէ հատուկ ընթացակարգի առանձնանալ այնտեղ, պատվիրել շամպայն, գառան կամ տավարի ոսկորներ և տավարամսի համով գարեջուր: Կենդանիներին տրամադրում են լավագույն սնունդը, հարմարավետ համարները և նույնիսկ սպա-կենտրոն, որտեղ նրանք կարող են լիցքաթափող լոգանք ընդունել, որ կազատի նրանց սթրեսից, ինչը խանգարում է նրանց սկսել զուգավորման գործընթացը:
Սպասարկող անձնակազմը կկատարի հաճախորդի ցանկացած քմահաճույք: Իսկ եթե սերը չի գործում, մոթելը կարող է առաջարկել «հարսնացուի» արհեստական բողմնավորման ծառայություն: