Փարիզը, Լոնդոնը և Հռոմը չեն հայտնվել լավագույն քաղաքների ցանկում

«Կոնդե Թրավելլերը» հրապարակել է աշխարհի տասը լավագույն քաղաքների ցանկը՝ իր ընթերցողների ընտրությամբ: Ընտրությունը զարմացրել է բոլորին: Առաջին տեղը զբաղեցրել է Չարլստոնը (ԱՄՆ): Քաղաքի վարկանիշը կազմում է 86.7 միավոր: Երկրորդ տեղում Քեյփթաունն է (Աֆրիկա)՝ 84.8 միավորով: Երրորդ տեղում 83.3 միավորով Ֆլորենցիան է (Եվրոպա):

Charleston

4. Բանգկոկ, Ասիա՝  83.0

5. Վանկուվեր, Կանադա՝ 81.9

6. Սիդնեյ, Ավստրալիա և Խաղաղ օվկիանոս՝ 81.7

7. Բեյրութ, Մերձավոր Արևելք՝ 75.9

8. Սան Միգել դի Ալենդե՝ 79.7

9. Բուենոս Այրես, Կենտրոնական և Հարավային Ամերիկա՝ 76.1

10. Գուստավիա, Կարիբյան կղզիներ և Ատլանտիկա՝ 71.1

Capetown

Այս ցանկը զարմացրել է ամսագրի ընթերցողներին և շատերը նշում են այն մասին, որ հաշվարկը և տեղերի տեղաբաշխումը մի փոքր տարօրինակ է: Նույնիսկ Չարլստոնի բնակիչները զարմացել են, որ իրենց  իսկապես գեղեցիկ և պատմություն ունեցող քաղաքը հայտնվել  է  առաջին տեղում: Քիչ հարցեր չի առաջացրել նաև ցանկում Բեյրութի հայտնվելը: Շատ ընթերցողներ չեն կարողանում հասկանալ, թե ինչու է հենց նման ընտրություն կատարվել: Եվ պակաս վրդովմունք չի առաջացրել այն փաստը, որ աշխարհի լավագույն քաղաքների ցանկում չկան Նյու Յորքը, Փարիզը, Լոնդոնը, Վիեննան, Հռոմը:

Florence

You might also like