ԱՄՆ. Երեխաների հետ նո՞ւյն ինքնաթիռում: Ոչ մի կերպ

CouponCodes4u.com ինտերնետ կայքը օգտատերերի շրջանում հարցում է անցկացրել՝ հետաքրքրվելով, թե ինչպես են նրանք վերաբերվում ինքնաթիռում երեխաների ներկայությանը: Ուսումնասիրության արդյունքները զարմացրել է կայքի սեփականատերերին:  Օգտատերերի կեսից ավելին պատասխանել են, որ իրենք պատրաստ են հավելյալ վճարել այն բանի համար, որ ինքնաթիռում չլինեն երեխաներ:

Children in the airplane

Ինչպես գրում է New York Times-ը՝ կայքի ներկայացուցիչ Մարկ Պիրսոնը շատ զարմացել է հարցման արդյունքներից: Նրա խոսքերով՝ մի փոքր դաժան է բաժանել երեխաներին մեծերից: Բայց օգտատերերի 67%-ը պատրաստ է ավել գումար վճարել, որպեսի թռիչքն անցկացնի ինքնաթիռում, որտեղ երեխաներ չեն թողնում: Այս հարցումը առաջինը չէ:

Children in the airplane

Շատ տուրիստական և ոչ միայն տուրիստական կայքեր անցկացրել են նման հարցումներ:  TripAdvisor կայքի տվյալներով՝ օգոստոսին անցկացրած հարցումը ցույց է տվել, որ բրիտանացիների մեկ երրորդից ավելին համաձայն է ավել գումար վճարել, բայց չթռչել երեխաների հետ:

Children in the airplane

You might also like