«Bloomberg». Հայկական Արենին` 10 լավագույն գինիների շարքում

Areni Wine Armenia«Bloomberg» պարբերականը ներկայացրել է Էլին Մքքոնիի հեղինակային հոդվածը, որում վերջինս անդրադարձել է աշխարհի լավագույն 10 գինիների ցանկին, որոնց շարքում նաև ներառել է հայկական գինին։

Հեղինակը նշել է, որ ներկայացված գինիները ցանկը կազմվել է խառը՝ ոչ հստակ կարգով։ Դրանում ներկայացված են թե՛ աշխարհռչակ բորդոն, թե՛ կալիֆորնիական կարմիր գինին, թե՛ հայկական Արենին։

«Իզմիրում (ներկայիս Թուրքիայի տարածք) ես հիացած էի, երբ առաջին անգամ համտեսեցի հայկական գինին: Այն պատրաստված էր Արենի սև խաղողից և հնեցվել է ավանդական կավե ամֆորայում»-գրել է Էլին Մքքոնին։

Հոդվածագիրը նշում է, որ խմելով հայկական գինին, նա ապրել է «պատմությունն ըմպելու» հուզական զգացողություն։
Ստորև ներկայացնում ենք հեղինակի կազմած լավագույն 10 գինիների ցանկը.

1. «Domaine de la Romanee-Conti Romanee-Conti»
2. «Gaba do Xil Mencia Valdeorras»
3. «Quinta do Noval Nacional port»
4. «Littorai B.A Thieriot Vineyard Pinot Noir»
5. «Zorah Karasi -Areni Noir»
6. «Chateau Haut-Brion»
7. «Domaine du Closel Clos du Papillon Savennieres»
8. «Copain Wine Cellars Trousseau»
9. «Tenuta di Biserno, Biserno»`
10. «Philipponnat Clos des Goisses Brut Champagne

You might also like