Կրուիզային «Վիկտորիա թագուհի» նավը նշում է իր հինգամյակը: Տոնական միջոցառմանը մասնակցել է նաև Կորնուոլյան դուքսը, ով նավը 2007 թվականին ուղարկել է առաջին նավարկության: Queen Victoria-ն հայտնվել է Cunard ընկերության նավատորմում 2007 թվականին:
Կրուիզային նավում կա յոթ ռեստորան, 13 բար, 3 լողավազան, թատրոն, երկհարկանի գրադարան և ավելի քան 1 միլիոն ֆունտ արժողությամբ արվեստի գործեր: Telegraph Travel-ի թղթակից Դուգլաս Ուորդը գրում է, որ սա ամենաէլեգանտ, բարձր տեխնոլոգիական կրուիզային նավերից մեկն է, որը ծովային ճանապարհորդություն է իրականացնում Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում: