Die Welt թերթը պատմել է այն մասին, թե որ կատեգորիայի հյուրանոցային համար կարելի է ստանալ 150 եվրոյի դիմաց: Համարի գինը կախված է ոչ միայն նրա աստղերից, այլև նրանից, թե որ քաղաքում է գտնվում հյուրանոցը: Հյուրանոցում համարի արժեքը գաղտնիք է՝ փակված յոթ կողպեքներով: Նույն համարը այսօր կարող է արժենալ 89 եվրո, իսկ վաղը՝ 120: Ամանորյա գիշերը Բեռլինի հյուրանոցներում համարի արժեքը 150%-ով ավելի է, քան դեկտեմբերի մյուս օրերին: Պարբերականը օրինակներ է բերում, թե որ երկրում և որ կատեգորիայի հյուրանոց կարելի է գտնել 150 եվրոյով: Հինգաստղանի հյուրանոց այս գնով կարելի է գտնել Պեկինում, Բեռլինում, Բրյուսելում, Բուդապեշտում, Լիսաբոնում, Մարաքեշում, Պիզայում, Պրահայում և Տալինում: Ամստերդամում այս գումարի դիմաց կարելի է սատնալ 4* հյուրանոցային համար: Փարիզում, Սան Ֆրանցիսկոյում, Սիեթլում, Տոկիոյում, Տորոնտոյում, Վանկուվերում և Վաշինգտոնում՝ 3-աստղանի հյուրանոցային համար, իսկ միայն Նյու Յորքում՝ 2-աստղանի: